Հարբած անչափահասը՝ առանց համարանիշի BMW-ով Պո...

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամ 00։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 17-ամյա Արտյոմ Հակոբյանն իր վարած առանց համարանիշների BMW-ով Պուշկինի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5, Mercedes S500, Mercedes, BMW, BMW X6, Toyota Camry, Volkswagen, Opel Astra մակնիշի ավտոմեքենաներին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնականի բաժին, որտեղ էլ ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է խմածության ամենաբարձր աստիճան։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է տուժած ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Հետապնդման արդյունքում էլ վնասվել է նաև պարեկային ծառայության ավտոմեքենան։ Պարեկների գործողությունները ղեկավարել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանը։ Ավտոմեքենաների ջարդի հեղինակի BMW-ն տեղափոխվել է ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։