Վարչապետ Բենիամին Նեթանյահուն X հարթակում գրառում է արել՝ պաշտպանելով իր ընտանիքի անդամներին, որոնք, նրա խոսքով, անընդհատ հարձակումների տակ են։
Նա նշել է, որ իր կինը բոլոր Իսրայելի վարչապետների կանանցից միակն է, որը շարունակում է աշխատել իր մասնագիտությամբ՝ որպես մանկական հոգեբան։ Նա ուղեկցել է պատանդների և զոհվածների ընտանիքներին, պահեստազորի կանանց և երկար տարիներ օգնել է միայնակ զինվորների, քաղցկեղով հիվանդների, Հոլոքոստը վերապրածների և շատ ուրիշների։
«Նա մեծ օգնություն է ինձ և Իսրայել պետության համար՝ համաշխարհային առաջնորդների հետ հանդիպումներում, որոնք ճանաչում են նրա կարողություններն ու իմաստությունը։ Նախագահ Թրամփը նրան անվանում է «Բիբիի գաղտնի զենքը»: Այս ամենը տեղի է ունենում միայն այն պատճառով, որ նա իմ կինն է», - գրել է Նեթանյահուն։
Նեթանյահուն ասում է, որ իր որդին՝ Յաիրը, որը պաշտպանում է Իսրայելի դիրքորոշումը բացառապես հայրենասիրությունից և երկրի ու նրա ժողովրդի հանդեպ սիրուց ելնելով, հայտնվել է նույն իրավիճակում։
Նա շեշտել է, որ իր հարազատների վրա հարձակումները ընկալում է որպես անձամբ իր վրա հարձակումներ։



