Այսօր՝ օգոստոսի 9-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։ Հանդիպմանը ներկա էին նաև ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանն և «ՀԿԵ» ՓԲԸ առաջին բաժնի պետ Կարեն Բարսեղյանը։
Նախարար Փամբուխչյանը շնորհավորել է Ալեքսեյ Մելնիկովին երկաթուղային տրանսպորտի աշխատողների մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Արտակարգ իրավիճակների նախարարության և Հարավկովկասյան երկաթուղու միջև ձևավորված համագործակցությունն այս տարիների ընթացքում տվել է իր դրական արդյուքները՝ ի շահ պետության և քաղաքացիների։
Ալեքսեյ Մելնիկովն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱԻ նախարարին ջերմ ընդունելության համար, ինչպես նաև առանձահատուկ կարևորել Երկաթուղայինի օրվա առթիվ ԱԻՆ բարձր մակարդակով ներկայությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն առաջիկայում համատեղ իրականացնել թե գործնական, թե կրթական աշխատանքներ։
Հանդիպման ավարտին Ալեքսեյ Մելնիկովը «ՀԿԵ» ՓԲԸ-ի հետ արդյունավետ համագործակցության և հաջող փոխգործակցության համար ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանին պարգևատրել է մեդալով։