Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրների համաձայն՝ կողմերը բանակցություններ են անցկացրել Մոսկվայում։
Հաքան Ֆիդանը Ռուսաստանում գտնվում է աշխատանքային այցով հունիսի 16-17-ը։
Հաղորդվում է նաև, որ հունիսի 17-ին Կազանում նախատեսված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։



