ՀԱՊԿ-ը վերահաստատել է Հայաստանին օգնություն ց...

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հաստատում է Երևանին հնարավոր օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը՝ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու միջոցով և ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում։ Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այդ մասին այսօր Մինսկում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբեթովը։

 «Կրկին, ինչպես հայտարարվել էր Հավաքական անվտանգության խորհրդի անցած տարվա նոյեմբերի նստաշրջանում, վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ Երևանին տրամադրելու հնարավոր օգնություն ինչպես ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու միջոցով, այնպես էլ ռազմատեխնիկական աջակցության, սահմանապահների պատրաստման և նրանց արդի տեխնիկական միջոցներով հանդերձելու հաշվին», - ասել է նա: