Հայաստանն արդեն համաձայնությունն է հայտնել նոյեմբերի 27-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվող և ընդունվող փաստաթղթերի վերաբերյալ։
ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց ՀՀ արտաքին գործերի նախարարության օրակարգում չկա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳՆ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
«Մեր առջև նման խնդիր դեռ չի դրվել։ Եթե լինեն այդպիսի զարգացումներ, կտեղեկացնենք»,- ասաց նա։
Սաֆարյանը նշել է նաև, որ ՀԱՊԿ-ի հետ կապված մասնակցության ձևաչափը հայտարարվել է․ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ գագաթնաժողովներին, բայց և չի խոչընդոտում որոշումների, փաստաթղթերի ընդունմանը։
Նշենք, որ նոյեմբերի 27-ին Ղրղզստանում նախատեսված է ՀԱՊԿ գագաթնաժողով:



