ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների վերջին գագաթա...

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների վերջին գագաթաժողովից տպավորությունները բավական դրական են։ Այս մասին նոյեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նա հրաժարվեց մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին փաստաթուղթը ստորագրելուց։

«Վարչապետը հաջորդ օրը կառավարության նիստում ընդհանուր առմամբ դրական գնահատեց ՀԱՊԿ Խորհրդի աշխատանքը։ Մեր նախագահ Վլադիմիր Պուտինը եւս դրական է գնահատել այս տարի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության արդյունքները»,-ասել է Կոպիրկինը։