Հանրապետության նախագահի աշխատակազմը կաջակցի Հ...

Հանրապետության նախագահի աշխատակազմը 10 մլն դրամ է տրամադրել ժամանակավորապես Հայաստան տեղափոխված  և  «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցում ապաստանած  արցախցի ընտանիքների սննդի կազմակերպման նպատակով:

Գումարը փոխանցվելու է «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերությանը, որը հոգում է  հյուրընկալած արցախցի ընտանիքների կեցության ծախսերը: