«Հանրապետության հրապարակ» կայարանի հիմնանորոգ...

«Հանրապետության հրապարակ» կայարանի հիմնանորոգված շարժասանդուղքն այսօր շահագոծման կենթարկվի։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից:

Ամփոփելով նախորդ շաբաթը` մետրոպոլիտենից հայտնում են.

«Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 429 հազար 460 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ,որոնցից 513-ը երեք վագոնանի, 1351-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։ Նախատեսված ուղևորափոխադրումը 452 հազար 550 ուղևոր։ Փաստացի տեղափոխվել է 429 հազար 460 ուղևոր։ Կատարողականը՝ 94,9 % է»։