Հանրապետության ամբողջ տարածքում հրդեհները հաս...

ՀՀ ԱԻՆ-ը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

«Հարգելի քաղաքացիներ

Եղանակային պայմանների և մարդկանց անփույթ վերաբերմունքի պատճառով՝ հանրապետության ամբողջ տարածքում հրդեհները հասել են աննախադեպ չափերի:

Հնարավոր աղետներից խուսափելու համար Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները:

Կանխավ՝ շնորհակալություն»: