Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ԼՂ կարգավորման հարցի շուրջ բանակցությունները նորմալ են անցել: Այս մասին Փաշինյանը հայտարարել է՝ ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան: «Հանդիպումը նորմալ է անցել»,- ասել է նա՝ մեքենա նստելիս:



