Համյանքապետն այցելել է Ելփինի՝ հակառակորդի կր...

Հուլիսի 17- ին Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը մի խումբ զինվորականների հետ այցելել է Ելփին բնակավայր, որտեղ հուլիսի 16-ին և 17- ին Լսվել են հակառակորդի կողմից արձակված կրակոցներ։ Փամփուշտներից մեկը դիպել է Ելփին բնակավայրի բնակիչ Նորայր Աղախանյանին պատկանող տանը` վնասելով տանիքը։ Դեպքի մասին տեղեկացվել է համապատասխան մարմիններին։

Հիշեցնենք՝ այս գիշեր հակառակորդը Նախիջեւանից կրակել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ելփին բնակավայրի ուղղությամբ: