Իմ օգնականը թմրանյութի հետ կապ չունի. Արագածո...

Իմ օգնականի թմրանյութեր հայտնաբերելու կամ օգտագործելու մասով գործը գտնվում է իրավական դաշտում, վստահ եմ, որ բոլոր պատասխանները կստանա մեր հանրությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։

«Մանրամասն տեղեկություններ չեմ կարող տալ իմ օգնականի մասով, որովհետև  ոչ միայն մասնագիտական, այլև դետալային ինֆորմացիա է պետք, և ես մասնագետ չեմ և չեմ ուզենա ոչ պրոֆեսիոնալ կարծիք հայտնել»,- ասաց Սերգեյ Մովսիսյանը։

Հարցին՝ խոսե՞լ է օգնականի հետ, քանի որ նա չի ընդունում մեղքը, ասում է՝ սարքել են գլխին, նա ինչ կարծիք ունի, մարզպետն ասաց. «Տեսե՛ք, քանի որ հարցը վերաբերում է իմ օգնականին,  բոլոր իմ գնահատականները կլինեն սուբյեկտիվ: Նա թեստ է հանձնել, բայց ինչքան գիտեմ, պատասխանը դեռ չի եկել:

Ես մարդկանց հետ շփվելով՝ կարող եմ կարծիք ձևավորել, իմ խորին համոզմամբ օգնականս՝ Արմեն Մարկոսյանը, նմանատիպ երևույթների հետ կապ չունի։ Դա իմ սեփական կարծիքն է, բայց ես ո՛չ բժիշկ եմ, ո՛չ հոգեբան եմ, այսինքն ես մարդ եմ, որն որ ունի իր սեփական կարծիքը, որը հնարավոր է նաև սխալական լինի»: