Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Կենսաբ...

Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում անցկացվող COP30 համաժողովի շրջանակում նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Աստրիդ Շոմեյքերի հետ։

Քննարկվել են տիկին Շոմեյքերի Հայաստան վերջին այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքը։

Նախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակել ակտիվ և կառուցողական համագործակցությունը Կոնվենցիայի քարտուղարության հետ՝ առաջ մղելու կենսաբազմազանության պահպանությանն ուղղված միջազգային օրակարգը և ապահովելու COP17-ի արդյունավետ կազմակերպումն ու բովանդակային արդյունքները։

Տիկին Շոմեյքերն ընդգծել է COP17-ի նախապատրաստական գործընթացում մեր երկրի պատասխանատվությունը և կարևոր դերը։

Կողմերը շարունակելու են համատեղ աշխատանքը՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով, որը կնպաստի բնության պահպանության գլոբալ ջանքերի ամրապնդմանը։