Նոյեմբերի 18-ին` ժամը 10.30-ին, Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Գյումրիի Հալաբյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել նույն փողոցի բնակիչ 31-ամյա տղամարդը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Նոյեմբերի 14-ից նա հետախուզվում էր խարդախության, խարդախության փորձի, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակության և փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։



