Համայնքային ոստիկանները Նար-Դոսի փողոցի շենքե...
  • Դեկտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ գիշերը գողացել են Նար-Դոսի փողոցի շենքերից մեկի բակում կայանված իր «Սուզուկի» մեքենայի հաշվառման համարանիշը և թողել տելեգրամյան ալիքի հասցե:

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է 22-ամյա երիտասարդը: Պարզվել է նաև, որ նա գողոնը փոխանցել է 21-ամյա մեկ այլ երիտասարդի, որն էլ այն թաքցրել է Վարդանանց փողոցի շենքերից մեկի բակում:

Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդները ներկայացել են բաժին:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։