ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով սպանվել է 4 իսրայելցի գերի:
«Օկուպանտների (Իսրայելի) հարվածները գիշերը և այսօր Գազայի հատվածին հանգեցրել են թշնամու 4 գերիների մահվան», – ասել է «Ալ-Քասամ» բրիգադների (Համասի ռազմական թև) ներկայացուցիչ Աբու Օբեյդան:
Նա հավելել է, որ գնդակոծության հետևանքով զոհվել է նաև «Ալ-Քասամ» բրիգադների երկու մարտիկ, որոնք գերի են վերցրել Իսրայելի քաղաքացիներին։



