Հակահարձակման ընթացքում դադար է տիրում ուկրաի...

Ուկրաինական բանակը հակահարձակման ընթացքում լուրջ կորուստներ է կրում, ինչի պատճառով շփման գծում որոշակի անդորր է տիրում, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Տարօրինակ է, բայց այս պահին մենք որոշակի հանգստություն ենք տեսնում: Դա պայմանավորված է նրանով, որ հակառակորդը լուրջ կորուստներ է կրում և՛ անձնակազմի, և՛ տեխնիկայի առումով»,- ասել է Պուտինը՝ ռազմական բուհերի շրջանավարտների հետ հանդիպումից հետո շփման գծում տիրող իրավիճակի մասին լրագրողի հարցին ի պատասխան:

«Մեր տղերքը ոչնչացրել են հակառակորդի 245 տանկ և մոտ 678 տարբեր տեսակի զրահամեքենա», - հավելել է ՌԴ նախագահը: