Հաջորդ տարվա առաջին կիսամյակում 45 նոր տրոլեյ...

Հաջորդ տարվա առաջին կիսամյակում 45 նոր տրոլեյբուսները կհասնեն Երևան։ 

Ավագանու նիստում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մենք գնում ենք 12 մետրանոց 45 տրոլեյբուս, որի կանխավճարն արդեն փոխանցել ենք: Դրանք կմատակարարվեն հաջորդ տարի առաջին կիսամյակում»,- ասաց Ավինյանը:

Երևանի քաղաքապետն ընդգծեց, որ հաջորդիվ պլանավորում են ձեռք բերել 250 հատ 18 մետրանոց ավտոբուս։ Նրա խոսքով՝ այդ ավտոբուսները պետք է ձեռք բերեն մեկ խմբաքանակով։ 

Ըստ քաղաքապետի՝ մինչև տարեվերջ ավտոբուսների ձեռքբերման հարցը կքննարկվի ներդրումային կոմիտեի նիստում: