
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 28–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԱԼԵՔՍ ՖԱԲՐԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել հագուստի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 337 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 42 աշխատատեղ 160 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել մինչև 52-ի՝ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 337 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 30 մլն դրամ։
Մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատվեց նաեւ «ՕՐԻԳԻՆԱԼ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է ևս օգտագործել հագուստի արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 589․5 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման և 30 մլն դրամի ներդրում նոր արտադրամասի ընդլայնման և վերազինման համար։
Ներկայումս առկա է 24 աշխատատեղ 109 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել մինչև 40-ի՝ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 589․5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 44․9 մլն դրամ։