Հացահատիկի գործարքը «անցավ պատմության գիրկը»....

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Հացահատիկի գործարքը «անցավ պատմության գիրկը»․ հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։

Այդ մասին Էրդողանը հայտարարեց այն բանից հետո, երբ Մոսկվան գործարքի մյուս մասնակիցներին ծանուցեց դրանից դուրս գալու մասին։

Նա նաև հավելել է, որ Թուրքիայի արտգործնախարարը բանակցություններ է վարելու ՌԴ արտգործնախարարի հետ հացահատիկի գործարքի շուրջ։

«Ես հավատում եմ՝ Ռուսաստանի նախագահ Պուտինը ցանկանում է, որ սևծովյան հացահատիկի գործարքը շարունակի գործել»,- ասել է Էրդողանը: