Գյումրու ընտրություններում ՔՊ-ն պարտություն կ...

Կարծում եմ՝ իշխող մեծամասնությունը համաձայնություն կտա դատախազի՝ ինձ մանդատից զրկելու միջնորդությանը: Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Նա նշեց՝ որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից ընդամենը մի քանի հոգի են, որոնք իրավաբաններ են և որոնք կարող են այս ակամ այն կերպ ադեկվատ կամ ճշգրիտ գնահատել իրողությունները, իսկ մյուսներն այդքան իրավաբանական գիտելիքներ չունեն և, հետևաբար, պետք է հնարավորություն տան դատախազությանը և իրավապահ մյուս մարմիններին՝ սկսելու գործընթաց, պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել:

Աղազարյանը միևնույն ժամանակ նշեց, որ դա քաղաքական որոշում է:

«Պարոն Փաշինյանի նպատակն ինձ մանդատից զրկելն է և ինձ մանդատից զրկելու համար կա շատ գեղեցիկ, ռեալ ճանապարհ։ Գյումրու ընտրություններում ՔՊ-ն պարտություն է կրում, և վարչապետը գնում է արտահերթ ընտրությունների, հետևաբար բոլորը՝ այդ թվում նաև ես, զրկվում ենք մանդատից»,- ասաց նա։

Իսկ թե ինչ հիմք ունի նման վերլուծության, Աղազարյանն ասաց. «Հիմա չեմ ասի, թե ինչ հիմքով: Դա կասեմ, երբ որ այդ բանը տեղի ունենա, որովհետև չեմ ուզում արտահերթ ընտրություններ, չեմ ուզում հուշեմ»: