Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ տնային կալանքի տակ գտնվող որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, հրավիրել են Շիրակի մարզի քննչական բաժին՝ քննչական գործողություններ կատարելու պատճառաբանությամբ։
Երբ նա մոտեցել է շենքին՝ փորձելով ներս մտնել, դիմակավորված ոստիկանները շրջափակել են Սպարտակ Ղուկասյանին՝ չթույլատրելով շարժվել, առևանգել են՝ տանելով անհայտ ուղղությամբ, ամենայն հավանականությամբ՝ մայրաքաղաք։



