Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու գաղափա...

Գյումրիում ստեղծված իրավիճակը պահանջում է քաղաքական ու մասնագիտական լուծումներ։

Քաղաքականին դեռ առիթ կլինի անդրադառնալու։ Ինչ մնում է մասնագիտականին, ապա, ինչպես խոստացել էի, դեկտեմբերի 21–ին կազմակերպեցի քննարկում՝ Գյումրիի զարգացման ծրագրի վերաբերյալ։

Հարգարժան մասնագետների հայտնած տեսակետները շատ ուշագրավ էին, մասնավորապես՝ Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու մասին։ Ազատ տնտեսական գոտու թեմայով շատ է խոսվել, որոշումներ են ընդունվել, բայց սայլը տեղից չի շարժվել։ Կարծում եմ, որ այդ գաղափարը պետք է իրագործել։

Ինքս պատրաստ եմ նպաստել այդ գաղափարի կյանքի կոչմանը։ Խնդիրը համապետական մասշտաբի է, բայց գյումրեցիներս էլ այս մասով անելիքներ ունենք։

Կարեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից