Գյումրիի երկու փոխքաղաքապետերը ՔՊ-ական են

Գյումրի քաղաքի ավագանին այսօր արտահերթ նիստ էր հրավիրել, որի օրակարգում հանձնաժողովների նախագահների, նախագահների տեղակալների, փոխքաղաքապետերի ընտրությունն էր։

ՔՊ-ն այս պաշտոններում առաջադրեց Արթուր Պապիկյանին ու Դավիթ Առուշանյանին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ՏԻՄ համամսական ընտրություններից հետո առավել շատ ձայներ հավաքած «Բալասանյան» դաշինքը համայնքի համատեղ կառավարման հուշագիր ստորագրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։