Գյումրիի ավագանու այսօրվա՝ նոյեմբերի 11–ին, հերթական նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով. ավագանու 33 անդամներից ներկա էին 16-ը՝ պահանջվող 17-ի փոխարեն:
Ներկա չէին ՔՊ խմբակցության 14 անդամները, «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության կալանավորված երկու անդամները՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և Տիգրան Ավագյանը:
Վերջինս, ըստ տեղեկությունների, մանդատից հրաժարվելու է և այն փոխանցելու է Կոմկուսի ցուցակի հաջորդ համարին, որպեսզի խմբակցությունն այսուհետ քվորում ապահովելու հարցում խնդիրներ չունենա:
Բացականերից մեկն էլ «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Նարեկ Միրզոյանն էր, ինչպես խմբակցության ղեկավարը տեղեկացրեց՝ կնոջ առողջական խնդիրների պատճառով:



