Գումար կհատկացվի «Մատչելի բնակարան՝ երիտասարդ...

«Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Որոշմամբ՝ 2025 թ. պետբյուջեից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված գումարի ավելացման դեպքում, ըստ «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից ներկայացվող կանխատեսումների, նախորդ տարիներից և նոր սուբսիդավորվող մոտ 7589 ընտանիք (առանց առաջնային շուկայից օգտվող շահառուների) հնարավորություն կունենա շարունակելու օգտվել ծրագրի շրջանակում պետության կողմից ստացվող սուբսիդավորման հնարավորությունից:

Արդյունքում՝ հնարավոր կլինի ապահովել «Աջակցություն երիտասարդ ընտանիքներին» միջոցառման ոչ ֆինանսական ցուցանիշով սահմանված թվով 690 նոր սուբսիդավորվող ընտանիքների, ինչպես նաև առաջնային շուկայից և ավելի շահավետ պայմաններից օգտվող մոտ 72 շահառուների սուբսիդավորումը: