Հունիսի 17-ին լրացավ Պարույր Սևակի մահվան 48-րդ տարելիցը: Այդ կապակցությամբ Աբովյանի բնակիչները «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ այցելել են մեծանուն բանաստեղծի ծննդավայր, մասնակցել նրա հիշատակին նվիրված միջոցառմանը: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել Սևակի անավարտ ստեղծագործության շնորհանդեսը, որն «Անլռելի զանգակատան» շարունակությունն է: Մեծ բանաստեղծի հիշատակին նվիրված արարողության օրը Զանգակատանն է եղել նաև «Էպիկենտրոնի» նկարահանող խումբը:



