Գրենլանդիան բռնագրավման ենթակա օբյեկտ չէ. Մակ...

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի՝ հունիսի 9-ին, հայտարարել է, որ Գրենլանդիան «բռնագրավման ենթակա օբյեկտ չէ», ակնհայտորեն ակնարկելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Արկտիկական կղզու վերահսկողությունը ստանձնելու ցանկության մասին հայտարարություններին, հաղորդում է Politico-ն։

Մակրոնի խոսքերը հնչում են այն ժամանակ, երբ նախատեսված է նրա այցը Գրենլանդիա, որի ընթացքում նա նախատեսում է բանակցություններ վարել Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի և Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ՝ Հյուսիսատլանտյան օվկիանոսի և Արկտիկայի անվտանգության, ինչպես նաև կլիմայի փոփոխության, էներգիայի և կարևորագույն հանքանյութերի վերաբերյալ։

«Գրենլանդիան բռնագրավման ենթակա օբյեկտ չէ, ինչպես Անտարկտիկան կամ բաց ծովը չեն կարող վաճառվել», - ասել է Մակրոնը Ֆրանսիայի Նիս քաղաքում օվկիանոսների պաշտպանությանը նվիրված ՄԱԿ-ի համաժողովում՝ իր բացման ելույթի ժամանակ։

Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր Թրամփը բազմիցս արտահայտել է Գրենլանդիան վերահսկելու իր ցանկությունը։