Գրավելով ՊՊԾ գունդը՝ ռեժիմի ձեռքից վերցրինք ժ...

«Այս օրը համարում եմ ժողովրդի հաղթական օրերից մեկը, մեր գործողությունները բխել են հայ ժողովրդի սրտից և ուղղված են եղել մեր նպատակների իրականացմանը: Շնորհավորում եմ բանտում գտնվող մեր ընկերեներին ՝ Սմբատ Բարսեղյանին, Արմեն Բիլյանին, և ոչ միայն նրանց այլ Վարդուհի Վարդանյանին և շուտ ազատություն մաղթում»,- այս մասին այսօր ՊՊԾ գնդի գրավման 3-րդ տարելիցի առիթով հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց կուսակցության անդամը:

Վարուժան Ավետիսյանը նույնպես շնորհավորեց հուլիսի 17-ի ամպստամբության 3-րդ տարեդարձի առթիվ և կոչ արեց շարունակել պայքարը հանուն ազատ անկախ Հայաստանի

«Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանի Խոսեց ապստամբության իրավունքի մասին, որը ամրագրված է մի շարք երեկրների սահմանադրությունների մեջ.

«Հայաստանուն կան մարդիկ, ովքեր պնդում են, թե ապստամբության իրավունք գույություն չունի: Կրածում եմ՝  անհեթեթություն կլինի ասել, որ Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի  նման  իրավական պետությունները գույություն չունեցող իրավունքը գրել են իրենց սահմանադրության մեջ: Հիշենք, որ այդ ՊՊԾ գունդը կամ այսպես կոչված ոստիկանությունը, ենիչերական խումբ էր, որն օգտագործվում էր Սերժիկ-Սաշիկական ձեռքում հայ ժողովրդին մահակելու համար: Սասնա ծռեր խմբավորումը գրոհելով ՊՊԾ գունդը, էստ էության ժողովրդի հետ միասին ռեժիմի ձեռքից վերցրեց այդ մահակը: Եթե հազարավոր մարդիկ փողոց դուրս չգային և չվանկարկեին՝  մենք սասնա ծուռ ենք, ապա ընթացքը լրիվ այլ կլիներ:

Մերբերելով ԲԲՍ-ի հայտարարություններից մեկը, այն է՝  մենք մի քանի օր շրջեցինք Երևանի փողոցներում  և չգտանք գեթ մեկ մարդու, որը դեմ կլիներ Սասնա ծռերի գործողությանը, Գևորգ Սաֆարյանը ավելացրեց՝  ամվողջ աշխարհի համար պարզ դարձավ, որ հայ ժողովրուրդը կողմ է Սասնա ծռերի գործողությությանը: