«Գոյ» թատրոնի առանձին գոյությունը չենք պատկեր...

րեւէ նորություն այս գործընթացում չկա, մենք գարնանից խոսում ենք այն մասին, որ «Գոյ» թատրոնի գոյությունը որպես առանձին ՊԵԱԿ չենք պատկերացնում, այլ պատկերացնում ենք առանձին ստեղծագործական միավոր Սունդուկյանի անվան թատրոնի կազմում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան մամուլի ասուլիսում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Կառավարության համապատասխան որոշումներն ընդունված են, ժամանակավոր պաշտոնակատարը որեւէ բան հետին ամսաթվով չպետք է ստորագրեր, սա նույնպես տարրական իրավական չիմացության հետեւանք է, որ պարտադիր փաստաթղթերի փաթեթում է նաեւ, այսպես կոչված, փոխանցման ակտը, որը ստորագրվում է կոնկրետ ամսաթվով եւ կոնկրետ ժամկետում: Խոսքը վերաբերել է փոխանցման ակտիօ ստորագրմանը, որը ընթացակարգերով կարգավորված է: Ամեն ինչ տեղի է ունեցել օրենսդրության համապատասխան»,-ասաց նախարարը: