Գործարկվելու են «հետիոտնային կանչի ռեժիմով» լ...

Մայիսի 31-ից Մ-1,  Երևան – Գյումրի - Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 14+700 («Հոմլենդ» գործարանի դիմաց) և կմ 17+400 (ABC Motors-ի դիմաց) հատվածներում գործարկվելու են «հետիոտնային կանչի ռեժիմով» տրանսպորտային և հետիոտնային լուսացույցեր։ 

Երկու հատվածներում, հետիոտնային անցումներից առաջ տեղակայված են լուսացույցի և հետիոտնային անցումի մասին նախազգուշացնող ճանապարհային նշաններ։ 

Հորդորում ենք տրանսպորտային միջոցների վարորդներին և հետիոտներին հետևել լուսացույցերի ազդանշաններին և խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Ճանապարհային դեպարտամենտ