Տավուշի մարզի Բերդ համայնքի Մովսես բնակավայրում նոյեմբերի 14-ին ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։



