Օգոստոսի 20-ին ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ բնակիչներին հորդորելով չանհանգստանալ։



