«Գոլդեն Փելիս»-ը աղբանոցի չի վերածվի. կոտրված...

«Հայաստանի ամենաշքեղ և բարձրակարգ հյուրանոցը` Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս»-ը, առաջիկայում կվերածվի աղբանոցի կամ կթալանվի, եթե շարունակվի պատշաճ վերահսկողություն չիրականացվել: 

Նշենք, որ դեպի հյուրանոց տանող ճանապարհը երկաթե ձողով փակված է, վրան գրված՝ STOP. հուշում էր, որ արգելված տարածք է, բայց ցանկացած անձ կարող է ազատորեն «հաղթահարել» STOP-ը ու հասնել հյուրանոց: Այս իրավիճակում չի բացառվում, որ հյուրանոցը թալանվի, ու այդպես թալանված էլ պետությունը կոպեկներով աճուրդի հանի այն: Հյուրանոցի մի քանի ապակի արդեն կոտրված են, հետնամասի դռները բռնակներ չունեն, պոկված էին, այսինքն՝ հյուրանոցը ապահովագրված չէ գողերից ու չարագործներից»,- ասվում է մամուլի հրապարակումներից մեկում: 

Հիշեցենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարել էր, որ հյուրանոցի սեփականատեր Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել է Պետական գույքի կառավարման վարչությանը հյուրանոցը նվիրելով պետությանը: 

Պարզելու համար, թե արդյոք հյուրանոցի համար պատշաճ վերահսկողություն է սահամանվում, Politik.am-ը մեկնաբանություն ստացավ Պետական գույքի կառավարման կոմիտեից: Կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի օգնականը փոխանցեց, որ այս պահին հյուրոնցի տարածքում վերահսկողություն սահմանվում է. «Հավանաբար պատուհանների ապակիները կոտրվել են քավուց, սակայն հետո դրանք փոխվել են: Պահակներն էլ հսկում են տարածքը»,- ասաց նա: