«Գոլդեն Փելես» հյուրանոցը վաճառելու աճուրդը տ...

Օրերս Politik.am-ը գրել էր, որ նախորդ տարի Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արմեն Ավետիսյանի  ընտանիքը Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը ցանկանում է նվիրել պետությանը։ Ամիսներ անց պետությունը ստացավ խոստացված «նվերը»։

Իշխանաությունները նվերը ստանալուց հետո կանգնել են մեծ խնդրի առաջ՝ չեն կարողանում վաճառել հյուրնոցը։ Գործարարները հրաժարվում են գնել Ավետիսյանների ընտանիքից խլած բիզնեսը։

Գործարարաներից մեկն, ում իշխանությունները մոտեցել են հյուրանոցը գնելու առաջարկով, Politik.am-ին հայտնեց, որ բանագնացներին փոխանցել է, որ ինքը չի կարող «խլած» բիզնես գնել․ «Իշխանության բանագնացներին հստակ ասել եմ, որ իրենք հավերժ չեն ու կարող են մեկ երկու տարուց հեռանալ իշխանությունից և նոր իշխանությունների գալու դեպքում Ավետիսյանների ընտանիքը շատ հանգիստ կարող են հետ վերցնել հյուրանոցը ու կկորցնեմ միայն ես, որ հավատացել եմ ձեզ»,- ասաց գործարարը, ով չցանկացավ հրապարակել իր անձնական տվյալները։ Գործարարի հավաստմամբ շատերն են նույն պատճառաբանությամբ մերժել իշխանություններին։

Մեր հրապարակումից մի քանի ժամ անց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը գրառում կատարեց իր ֆեյսբուքյան էջում և  փորձեց հերքել մեր հոդվածում հրապարակված տեղեկությունները․«Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը կկայանա ս.թ. դեկտեմբերի 18-ին, ժամը՝ 11:00-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջին հարկի դահլիճում, հասցեն` ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5:

Հիշեցնեմ, որ 19758 ք/մ մակերեսով շենք-շինությունները, 1.38 հա հողամասը, ինչպես նաև 3257 միավոր շարժական գույքի մեկնարկային գինը սահմանված է 7 526 457 800 ՀՀ դրամ։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 520-628 կամ դիմել Պետական գույքի կառավարման կոմիտե՝ Տիգրան Մեծի 4 հասցեով, ինչպես նաև անցնել ներքոնշյալ հղումով»,-գրել էր Բաբայանը։

Դեկտեմբերի 18-ին, սակայն պարզ դարձավ, որ աճուրդը չի կայացել, կոմիտեի նախագահի տեղկալը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել էր, որ միակ գնորդը վերջին պահին հրաժարվել է աճուրդին մասնակցելուց։

Ըստ էության կոմիտեի նախագահի տեղակալը հաստատեց մեր առաջին հրապարակման մեջ տեղ գտած փաստերը։ Գործարարները չեն ցանկանում խլած հյուրանոց  գնել, որը հետգայում կարող է խնդիր դառնալ։ Ցանկացողների աչքի առաջ կա Ռուբեն Հայրապետյանի օրինակը՝ նա պետությունից գնել է 2008 թվականին գործարար Խաչատուր Սուքիասյանի հանքային ջրերի գործարանը, որը հիամ կարող է կորցնել, երբ գործարար Սուքիասյանը իրավական գործընթաց սկսի։