Գոլանի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը հետևանքներ կ...

Իսրայելի տարածքային ամբողջականությունում Գոլանի ճանաչման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը բացասական հետևանքներ կունենա տարածաշրջանի համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նմանատիպ որոշումները միանշանակ բացասական հետևանքներ են ունենում և մերձարևելյան կարգավորման, և Սիրիայի քաղաքական կարգավորման ընդհանուր մթնոլորտի տեսանկյուններից դիտարկելիս»,-մեջբերում է РИА Новости-ին Պեսկովի խոսքերը:

«Մենք շատ ենք ցավում այդ որոշման համար»,-հավելել է նա: