Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել Գոգավան-Գուգութի անցակետ տանող ճանապարհի վերաբերյալ:
Դեսպանությունը հայտնում է, որ Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ավտոճանապարհին շրջված բեռնատարն արդեն հեռացվել է երթևեկելի գոտուց։
Անցակետ տանող ճանապարհի երթևեկությունը վերականգնված է, իսկ անցակետը վերսկսկել է իր բնականոն աշխատանքը։



