
Գնդեվազ գյուղի բնակիչներն այսօր վաղ առավոտից խաղաղ անհնազանդություն են իրականացնում՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: Գյուղի դպրոցականների մեծ մասը դասադուլի են մասնակցում։ Համայնքի կյանքը պարալիզացված է։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի կառավարությունը լսի իրենց ձայնը և չփորձի հանքի շահագործման թույլտվություն տալ։ Ըստ նախնական տեղեկությունների դասադուլ են իրականացնում նաև Ջերմուկ և Կեչուտ համայնքի դպրոցականները։
Լուսանկարը Նանէ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից