Գնդապետ Մախսուդյանի խափանման միջոց տնային կալ...

Արսեն Ղազարյանի նկատմամբ կիրառվեց համակցված խափանման միջոցներ՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելք:

Նախկին զինվորական, զորամասի հրամանատար Արման Իսրայելյանի նկատմամբ կկիրառվի 2 ամիս ժամկետով տնային կալանք՝ համակցված բացակայելու արգելքով և 2 մլն դրամի չափով գրավով:

Գնդապետ Միհրան Մախսուդյանի խափանման միջոց տնային կալանքը չի շարունակվի։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարեց պաշտպան Աննա Մանթաշյանի ներկայացրած միջնորդությունը՝ Մախսուդյանի նկատմամբ կիրառել վարչական հսկողություն, ինչպես նաև անփոփոխ թողնել բացակայելու արգելքն ու գրավը։

Հանրային մեղադրողները չառարկեցին՝ հաշվի առնելով ներկայացված բժշկական փաստաթղթերը։ Մախսուդյանն ունի լուրջ առողջական խնդիրներ, այդ թվում՝ ողնաշարի հետ կապված, հնարավոր է՝ վիրահատության կարիք էլ լինի, իսկ տնային կալանքի համար կիրառվող էլեկտրոնային միջոցները խոչընդոտում են հետազոտությունների անցկացմանը։