Գլխավոր դատախազը մնացել է Ջիվանի հույսին․ ՀՀՇ...

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնվել է անելանելի վիճակում։ Քաղաքացիական հասրակության մի շարք ներկայացուցիչներ արդարացիորեն պահանջում են նրա հրաժարականը։ Դավթյանը նախկին իշխանությունների ամենկարևոր դեմքերից մեկն է, իրավապաշտպանների և հասարակության լայն շերտերի պնդմամբ մասնակիցն է եղել մի շարք  աղմկահարույց հանցագործությունների կոծկմանը։ Եվ եթե իշխանությունները անկեղծ են իրենց մղումներում, ապա առաջիններից մեկը, ումից պետք է ազատվեին, դա՝ Արթուր Դավթյանը պետք է լիներ։

Գլխավոր դատախազն էլ լավ է հասկանում, որ իրավապաշտպանները ակտիվացնում են մի խնդիր, որին վաղ թե ուշ ստիպված են լինելու արձագանքել իշխանությունները և պատասխան տալ հանրությանը, թե ինչու՞ է Դավթյանը շարունակում պաշտոնավարել։

Արթուր Դավթյանին, դժվարին այս իրավիճակում որևէ մեկը օգնության չի հասնում։ Նրան չի օգնում անգամ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի հոր՝ Զարեհ Սարգսյանի հետ մտերիմությունը։ Գլխավոր դատախազը ստիպված է ինքն անձամբ փնտրել աջակիցներ, ովքեր կպնդեն, որ նա պետք է մնա, քանի որ հեղափոխության հաջողությունը կախված է նախկին իշխանությունների հլու կամակատար գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից։

Գլխավոր դատախազ Դավթյանին, սակայն չի հաջողվել լուրջ աջակիցներ հավաքագրել և նա մնացել է Ջիվան Աբրահամյանի հույսին։ Մարդու, ով ամիսներ առաջ ինքը կարող էր հայտնվել ամբաստանյալի աթոռին։ Ահա Արթուր Դավթյանի «ծանրակշիռ» հեղինակությունը՝ նա մնացել է Ջիվանի հույսին։ Մնում է հուսալ, որ Դավթյանը շատ արագ կհասկանա, որ պետք է հեռանա ու չի փորձի հասարակությանը ՀՀՇ Գևորիկի կամ ՀՀԿ տատիկի միջոցով համոզել, որ պետք է մնա և շարունակի պաշտոնավարել։