Գլխավոր դատախազի խորհրդականը մանրամասներ է հա...

Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնել է, որ դատախազության ավտոմեքենան Երևանի Հանրապետության փողոցում վթարի է ենթարկվել: Այս մասին տեղեկանում է Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումից:

Մարտիրոսյանը չի մանրամասնել՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եղել է արդյոք այդ մեքենայում, թե ոչ, սակայն նշել է, որ տուժածներ չկան:

«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնեմ, որ Գլխավոր դատախազության ավտոմեքենան այսօր, ժամը 16:10-ի սահմաններում, գլխավոր ճանապարհով՝ Հանրապետության փողոցով, թույլատրելիից ցածր արագությամբ, ընթացել է և մուտք գործել խաչմերուկ, երբ նույն պահին երկրորդական ճանապարհից՝ Բուզանդ փողոցից, խաչմերուկ է մուտք գործել Nissan մակնիշի ավտոմեքենան և առաջամասով բախվել է գլխավոր ճանապարհով ընթացող՝ Գլխավոր դատախազության ավտոմեքենայի աջ կողային մասին: Տուժածներ չկան»,-գրել է Մարտիրոսյանը: