Գիտությունների ակադեմիան կդառնա խորհրդատվական...

«Այս նախագծով արմատապես փոխվում է Գիտությունների ազգային ակադեմիայի(ԳԱԱ) կարգավիճակը և այն դառնում է խորհրդատվական և փորձագիտական ինստիտուտ»,-ԱԺ-ում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ ելույթ ունենալով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։

Նա նշեց, որ ԳԱԱ-ի կազմում մինչ օրս գործող գիտական, գիտաօժանդակ կազմակերպությունները օրենքով դուրս են գալիս ԳԱԱ-ի կառույցից՝ նկատելով, որ այդ ինստիտուտների հետագա ճակատագիրը օրենքում արտացոլված չէ։

Նա հետաքրքրվեց, թե ԳԱԱ-ի կից ինստիտուտների վերաբերյալ ինչ  բարեփոխումներ են կազմակերպվում։

«2300 գիտաշխատող է ներգրավված 32+9 ինստիտուտներում, ինստիտուցիոնալ ինչպիսի՞ բարեփոխումներ են նախատեսվում։ Ինչքան հասկացա, սա Ակադեմիական քաղաք-ԲՈւՀ-գիտական հաստտաություններ միացման մի հանգուցալուծում է։ Ակադեմիական քաղաքը չկա, արդյոք այդ ԲՈւՀ-երը, հատկապես պետականները, որոնք կարող են ներառել այդ գիտական կազմակերպությունները, ունեն այդ ներուժը, թե ոչ»,-նշեց Լիլիթ Գալստյանը և հետաքրքրվեց դրանց ճակատագրով։

Մանրամասն՝ տեսանյութում։