Գիտնականների աշխատվարձները կավելացվեն

Կառավարությունը որոշել է գիտնականների աշխատավարձների բազային ֆոնդը քառապատկել։ Ինչ է սա նշանակում։ Եթե խոսենք թվերի լեզվով, ապա գլխավոր գիտաշխատողի միջին աշխատավարձը 138 հազար դրամ է, հաջորդ տարի լինելու է 367 հազար դրամ, իսկ 2025 թվականին՝ 553 հազար դրամ: Միաժամանակ նաեւ՝ հաջորդ տարվանից փաստացի կրկնապատկում է բազային աշխատավարձերի չափաքանակը, այսօրվա 4 միլիարդի փոխարեն՝ 7,7-7,8 միլիարդ է լինելու, և 2025 թվականին այն դառնալու է 14,4 միլիարդ: Ընդ որում, եթե սովորական գիտաշխատողի միջին աշխատավարձը այժմ 90 400 դրամ է, ապա 2025 թվականին կդառնա 276 հազար դրամ։ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ գիտաշխատողների աշխատավարձային բազային ֆոնդը, ըստ էության, քառապատկում են, զուգահեռ, ինչպես ուսուցիչների մոտ, ատեստավորման գործընթաց է ձեռնարկվելու: