Գիտեմ, որ բարդ է խոստովանել, բայց Հայաստանը դ...

Ընդունված է ասել, որ մարդիկ կաբինետներում փակվում են, իրականության զգացումը կորցնում են, բայց ես երբեմն, կաբինետից դուրս տեղի ունեցող իրադարձություններին հետևելով, հասկանում եմ, որ շատ մարդիկ, որոնք կաբինետներում չեն, իրենք են իրականության զգացումը կորցրել, և նրանք չեն գնահատում, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի հետ: Այդ մասին Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի քննարկումների շրջանակում ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանը դուրս է բերվել թակարդից: Ես գիտեմ, որ բարդ է խոստովանել, բայց Հայաստանը դուրս է բերվել թակարդից: Եվ ընդհակառակը՝ այսօր այս մարդիկ ինչ են ասում. ասում են՝ դե, ինչ ուզել են, տվել եք:

Ընդհակառակը՝ վերջին տարիների իրադարձությունների միակ պատճառն այն է, որ ընդհակառակը՝ ինչ ուզել են, ոչ մի բան չենք տվել: Ո՛չ մի բան չենք տվել: Այսօր մարդիկ եկել են, բան են անում՝ Ղարաբաղ են լացում: Ո՛չ մեկը, ո՛չ մեկը մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար, ո՛չ մեկը՝ սկսած ֆինանսականից, ինչը երևում է բյուջետային թվերով, սկսած մնացածից, ինչը չի երևում ու չի էլ երևալու երբեք:

2018 թվականից ինչո՞ւ մենք զիջումների չգնացինք: Հեսա մինչև տարվա վերջ էդ թեման էլ կփակենք, էդ բանակցային փաթեթներն էլ կհրապարակենք, որովհետև մեզնից զիջման համար «ուզվում էր» Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը: Դա այդպես չէր ձևակերպվում:

Ինչի՞, ձեր կարծիքով, մնացած ժամանակներում, երբ Հայաստանը անկախության հենց հաջորդ օրից՝ անկախության մասին հայտարարելու պահից, կամաց տեղավորել է այդ գրպանում, ինչի դա այդպե՞ս է հայտարարվել: Ոչ, դա բոլորովին ուրիշ կերպ է հայտարարվել, ուրիշ վերնագրերով»,- ասաց նա: