Գիշերը Վրաստանում 3,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «Новости Грузия»-ն։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամցխե-Ջավախեթիի շրջանում։
Դրանից առաջ՝ հուլիսի 21-ին, ժամը 20:40-ին, ստորգետնյա ցնցումներ են արձանագրվել Շիդա Քարթլիի շրջանում՝ Ախալգորի ավանից 23 կիլոմետր դեպի հյուսիս ընկած տարածքում։ Ցնցումների ուժգնությունը կազմել է 3․3 մագնիտուդ։
Տուժածների, փլուզումների կամ ենթակառուցվածքների վնասման մասին տեղեկություններ չեն ստացվել։



