Գիշերը վրաններով մնալու ենք Բաղրամյան պողոտայ...

Գիշերը մնալու ենք Բաղրամյան պողոտայում: Վրանները մնալու են այստեղ: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում ցուցարարներին դիմելով ասաց Բագրատ Սրբազանը:

«Մենք 96 ժամով կսահմանափակվենք, հուսալով, որ այդ ժամանակ  կլինի, այն ինչ մենք ուզում ենք:  96 ժամը լրանալու է ամսի 12-ին՝ ժամը 19:00-ին: Այդ օրը մենք չափազանց կարևոր անելիք ունենք»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ հորդորելով քաղաքացիներին միանալ շարժմանը: