Գիշերը հրդեհ է բռնկվել ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի որդու բնակարանում։
Tert.am-ի հետ զրույցում պատգամավորը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ բնակարանը պատկանում է իր որդուն և հրդեհի պահին որդուց բացի ներսում են եղել նաև հարսն ու թոռը։ Նա նաև նշեց, որ 5 օր առաջ էին տեղափոխվել բնակարան, իսկ հրդեհի պատճառ է դարձել հոսանքի տատանումը։
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ բնակարանը լուրջ վնասներ է կրել, գրեթե ամբողջությամբ ավերված է։ Պատգամավորը նշեց, որ նաև վնասվել են վերևի և ներքևի հարկերի բնակարանները:
Հրդեհի ժամանակ ընտանիքի անդամները քնած են եղել։ Դեռևս անհայտ պատճառով չեն կարողացել բացել տան դուռը, դուրս են եկել բնակարանի բաց պատշգամբ, մինչև դեպքի վայր են հասել հրշեջ-փրկարարները։ Բարեբախտաբար, հրդեհի հետևանքով տուժածներ չկան։



