Գեղարքունիքում հողազանգվածը լցվել է քաղաքացու...

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Վաղաշեն բնկավայրում հողային աշխատանքներ կատարելիս փլուզում է տեղի ունեցել և 2 քաղաքացի մնացել են հողազանգվածի տակ, նրանց դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
 
Դեպքի վայր են ժամանել Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Տեղում պարզվել է, որ ջրահեռացման խողովակների համար փոս փորելու ժամանակ Վաղաշեն գյուղի 19-րդ փողոցում հողաշերտի փլուզում է տեղի ունեցել և այն լցվել է մոտ 4 մետր երկարությամբ փոսում աշխատանքներ կատարող Ստեփան Գ.-ի վրա: 

Այս պահին գյուղացիները և փրկարարները աշխատանքներ են կատարում՝ քաղաքացուն այնտեղից դուրս բերելու ուղղությամբ: 

Տեղում պարզվել է նաև, որ մեկին գյուղացիները կարողացել են իրենց ուժերով դուրս բերել փոսից: