«Սևանա լիճն ամբողջությամբ մաքուր չէ, բայցև ամբողջությամբ կեղտոտ էլ չէ։ Այո՛, լճի որոշ հատվածներում խնդիր կա, սակայն ի ուրախություն մեզ՝ այն նվազում է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ ավելացնելով.
«Մի շարք ափեր ունենք, որտեղ պիկն անցել է և նվազման միտում ունենք։ Լիճն ինքնամաքրվում է։ Սևանա լճում ծաղկման պրոցեսը կա 60-ական թվականներից, ուղղակի կլիմայական պայմանների հետևանքով սեզոնայնությունը փոխվել է՝ նախկինում սեպտեմբերի փոխարեն այժմ լիճը ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին։
Հավատարիմ մնալով խոստմանը՝ Սանոսյանը մտավ լիճ և սկսեց լողալ։ Լողափին գտնվող անձինք իրենց գոհությանկությունը հայտնեցին այս առնչությամբ։



